×
Պատմություն, որը կերտվել է շնորհիվ մեր գործընկերների
ԱՎԿ-ն հրուշակեղեն արտադրող ուկրաինական ընկերություն է, հրուշակեղենի ներքին շուկայի առաջատարներից մեկը, որը ներառված է աշխարհի հրուշակեղեն արտադրող ընկերությունների լավագույն 100-ի մեջ: ԱՎԿ-ն հաջողություն ունի արդեն 25 տարի և մշտապես զարգանում է: Արտադրանքի անթերի որակն ընկերության համբավի հիմքն է: Այսօր ԱՎԿ ընկերության արտահանման աշխարհագրությունը ներառում է 56 երկիր: Արտադրամասերը գտնվում են քաղաք Դնեպրում՝ Ուկրաինայում: ԱՎԿ-ի հայտնի ապրանքանիշերից են՝ Բամ-Բուկ, Գուլլիվեր, Ժուվիլենդ, Կորոլևսկի Շարմ, Կորոլևսկի Շեդևր, KRESKO, Մաժոր, Տրուֆալյե, Տրուֆել, Շոկոլադ ԱՎԿ, Շոկոլադնայա նոչ, Who said muu?, BARISTI (սուրճ): ԱՎԿ-ն Ուկրաինայի համար արտադրում է յուրահատուկ շոկոլադե սալիկ առանց շաքարի (կաթնային, էքստրա սև և լցոնած շոկոլադե բատոններ): 2016 թ-ին ընկերությունը սկսեց սուրճի արտադրություն և շուկա դուրս բերեց սեփական BARISTI ապրանքանիշը: Սկսած 2016 – ից ԱՎԿ – ն զարգացնում է ֆիրմային խանութների ցանցը: Գործում է նաև սեփական ապրանքը վաճառելու առցանց խանութ: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ISO 9000, ISO 22 000 որակի կառավարման միջազգային համակարգում. 2017 թ- ին ԱՎԿ ընկերության բարձր որակը հաստատվեց IFS միջազգային ստանդարտով:
Nemiroff. Անուն, որը հայտնի է դարձրել երկիրը: Այն ուկրաինական փոքրիկ քաղաքի անվանում է, որին այսօր ծանոթ են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, իսկ այդ տարածքի համբավն ապահովել է իսկական ուկրաինական Nemiroff օղու արտադրությունը: «Նեմիրով» օղու մասին առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1752 թվականին: 1872 թ-ից մինչև 20-րդ դարի սկիզբ Նեմիրովում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ ու վաճառքով զբաղվում էր դքսուհի Մարիա Շերբատովան (ծննդյամբ կոմսուհի Ստրոգանովա): Նրան հաջողվեց արտադրությունը հասցնել այն ծավալների, որ օրեկան սպիրտի գործարանն արտադրում էր 5 հազար կեսլիտրանոց շիշ: Տեղական օղին սկզբում դարձավ մրցակցային, այնուհետև՝ նաև արտահանվող արտադրություն: Այն արտահանվում էր Ռուսաստանի կայսրության սահմաններից դուրս: Նման հաջողության գրավականը սպիրտի գերազանց որակն էր: Մինչ դեռ օղու պետական գործարաններին մատակարարում էին կարտոֆիլի հումքից պատրաստված էժանագին սպիրտ, Նեմիրովի գործարանը շարունակում էր բարձրագույն որակի ցորենի սպիրտի ավանդական արտադրությունը: Սա ճիշտ քայլ էր, ինչը խսոսում է տեղական արտադրության հաջողության հասնելու պատմությունը: Նեմիրովի արտադրանքը ստացել է բազմաթիվ պարգևներ և բարձր գնահատականներ բոլոր հնարավոր ցուցահանդեսներում և շուկաներում: Կառավարման սկզբունքները և հաստատված աշխատանքը շարունակում էին կրել Նեմիրով գործարանի փառքը նույնիսկ խորհրդային ժամանակներում: Օղու որակից հասկացողներն աշխատում էին ընտրել Նեմիրովի արտադրանքը: 1992 թվականին գործարանը նոր՝ Nemiroff ապրանքանիշով հանդես եկավ. այսպես Ուկրաինայում հայտնվեց արտասահմանյան ներդրումներով օղու արտադրության առաջին ձեռնարկություններից մեկը: Սերունդներով մշակված բաղադրատոմսերը նոր շունչ առան գերմանական գերժամանակակից Krones արտադրական գծերի շնորհիվ: Պետք է նշենք, որ Nemiroff –ը մինչ այժմ ավելի շատ հիշեցնում է սպա-առողջարանային հանգստավայր, քան արտադրամաս: Իզուր չէ, որ այդ տեղանքը անվանում են «մաքուր լճերի տեղանք» («краем чистых озер»): Անապակ ջուրն իդեալական է Nemiroff –ի մեղմ բնական համը ստեղծելու համար, իսկ տեղական սևահողը՝ հացահատիկի և բարձրորակ ցորենի բերքի աճի համար: Գերժամանակակից արտադրությունը նախատեսված է բնությունն իր սկզբնական տեսքով պահպանելու համար: 1988 թվականին աշխարհում առաջին անգամ Nemiroff –ը շուկա է արտահանում «Ուկրաինական մեղր պղպեղով» («Украинская медовая с перцем») եզակի բաղադրատոմսով օղին, որը գերել է շատ երկրներ և որն ընդունված է տանել արտասահման որպես ազգային հուշանվեր: Nemiroff արտադրանքի գերազանց որակը տարածվում է Ուկրաինայի սահմաններից դուրս և, որպես արդյունք, Nemiroff –ը ուկրաինական և հետսովետական օղու ապրանքանիշերից առաջինն է, որ ներառվել է միլիոնատերերի համաշխարհայի ակումբում (Մեծ Բրիտանիա), որի մեջ մտնում են ալկոհոլային ապրանքանիշեր, որոնց տարեկան վաճառքը գերազանցում է մեկ միլիոն տուփը (9 լիտրանոց արկղեր): 2016 թվականին գործարանն արդիականացվեց ժամանակակից և թվային տեխնոլոգիաներով: Արդյունքում բարձրացավ աշխատանքի արդյունավետությունը և արտադրանքի որակը: Ընկերության գործունեությունը սերտիֆիկացված է համաշխարհային փորձի համաձայն: Nemiroff –ն իր աշխատանքում կանոնավոր կերպով հաստատում է որակի կառավարման համակարգի պահանջները՝ ISO 9001, սննդամթերքի անվտանգության պահանջները՝ ISO 22000, տեխնոլոգիական նշումների պահանջները՝ ISO 14024: Սրան ավելացնենք Nemiroff –ի համար մշակված հեղինակային եզակի բաղադրատոմսերը և կստանանք այն, ինչը ժամանակակից խմիչքի մշակույթում կոչվում է «կրաֆտային»: Այսօր Ուկրաինայից արտահանվող օղու մոտ 40% -ը Nemiroff –ի արտադրանքն է: Ընկերությունը մտնում է Duty Free խանութներին օղի մատակարարող ընկերությունների աշխարհի լավագույն եռյակի մեջ, իսկ իր արտադրությունն միայն վերջին 10 տարիների ընթացքում արժանացել է ավելի քան 60 մեդալի և մրցանակի: Եզակի բնությունը, հարուստ հողը, սերը և հոգու ջերմությունը Nemiroff –ի հաջողության բաղադրիչներն են: Իսկ հաջողության գլխավոր գրավականը երկար տարիների փորձն ու յուրահատուկ բաղադրատոմսերն են, որոնք հիմնված են ընտրովի բաղադրիչների վրա, որոնք էլ սիրով հավաքվում են Nemiroff -ի արտադրանքի համար: Արդեն ավելի քան 80 երկիր գերվել է կրաֆտային և անսանձելի ոգով, որն ապրում է Nemiroff –ի յուրաքանչյուր շշի մեջ:
Սորինիի պատմությունը սկիզբ է առնում 1915 թ-ից Կաստելլեոնեում, դեղագործ դոկտոր Ֆաուստո Սորինիի նախաձեռնությամբ, որը ստեղծում է «Rabarbaro» կոնֆետը, որից հետո սկսում է նաև սերկևիլի մուրաբայի և մրգահյութի և, հետագայում, նաև կոնֆետների և մարմելադի արտադրանքը: Սկզբում փոքրիկ արհեստանոցը 1930-ական և 1950-ական թվականներին դարձավ արդյունաբերություն: Սեփականատերը շարունակում է պահպանել իր հիմնադրի սկզբունքները և մնալ հավատարիմ «լավագույն որակ - լավագույն գին» քաղաքականությանը: Դրա շնորհիվ միջազգային շուկան Սորինի ապրանքանիշի առջև բացել է իր դռները, ուստի, աշխարհի ավելի քան 50 երկիր սպառում և գնահատում է Կաստելլեոնեում արտադրված, մեծ պահանջարկ վայելող համեղ շոկոլադների բոլոր տեսակները: 2004 թ-ից ի վեր Sorini Group -ին պատկանում է Feletti 1882, որը Թուրինյան ավանդական շոկոլադի պատմական ապրանքանիշ է և այժմ շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր:
1933 թ-ին Ֆրանչեսկո Իլլին ստեղծեց կակաոյի և սուրճի առևտրով զբաղվող ընկերություն, որն, ի վերջո, կենտրոնացավ բացառապես սուրճի արտադրության վրա, ինչի հետևանքով այսօր Իլլի սուրճը հայտնի է ամբողջ աշխարհում։ Հիմնադրման պահից մինչև օրս «ԻլլիԿաֆե» ընկերությունը հանդիսանում է ընտանեկան բիզնես, որն այսօր կառավարվում է «Իլլի» ընտանիքի երրորդ սերնդի կողմից։ Ներկայումս «Իլլի» սուրճի որակն ապահովվում է առաջին հերթին հումքի մանրակրկիտ ընտրության շնորհիվ, որը կատարվում է ընկերության հմուտ փորձագետների կողմից։ Սուրճը ձեռք է բերվում ոչ թե բորսայից, այլ անմիջապես արտադրող երկրներից՝ Բրազիլիայից, Գվատեմալայից, Եթովպիայից, Կոլումբիայից, Քենիայից... «Իլլի»-ի համար սուրճը միշտ հավաքում են բացառապես ձեռքով, որպեսզի բացառվի անորակ հատիկների ընդգրկումը մշակման ենթակա սուրճի մեջ։ «Իլլի» սուրճի մեկ բաժակը պարունակում է 50 անթերի սուրճի հատիկներ, որոնցից յուրաքանչյուրը անցել է որակի վերահսկման 114 ստուգում։ «ԻլլիԿաֆե» -ն սուրճ արտադրող միակ ընկերությունն է, որն ունի ապրանքի և որակի 2 սերտիֆիկատներ։ «ISO 9001» սերտիֆիկատը հաստատում է ապրանքախմբի համապատասխանությունը միջազգային ամենաբարձր ստանդարտներին։ Բացի այս, «ԻլլիԿաֆե» -ն սերտիֆիկացում է անցել «UNI EN ISO14001» համակարգով, ինչը վկայում է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ընկերության ստանդարտների մասին։ Այսպիսով, «Իլլի» սուրճը համաշխարհային բրենդ է, որը խորհրդանշում է որակը։ «Իլլի»-ն վաճառվում է աշխարհի 140 երկրներում և մատուցվում է աշխարհի ավել քան 50000 լավագույն ռեստորաններում։
Dilmah -ը թեյի ամենաճանաչված միջազգային բռենդն է Շրի Լանկայից: Ընկերությունը ստեղծվել է 1974թ-ին Մերրիլլ Ջ. Ֆերնանդոյի կողմից: Այն հասանելի է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ ներառյալ Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լիտվան, Պակիստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Կանադան, Չիլին, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան: 2009 թվականին Dilmah- ը մեծությամբ վեցերորդն էր աշխարհում: Dilmah –ը յուրօրինակ է իր թարմությամբ, որակով և մաքրությամբ: Այն աշխարհի լավագույն և հասանելի թեյն է Ցեյլոնից, քանի որ այն հայտնի է որպես «միակ 100% մաքուր թեյ Ցեյլոնից»: Dilmah- ը աճեցված, վերամշակված և փաթեթավորված է Շրի Լանկայի մեր սեփական գործարաններում և ուղարկվում է հենց այնտեղից: Սա երաշխավորում է, որ Dilmah -ը 100% Ցեյլոնյան թեյ է: Dilmah –ի տեսականին ներառում է պրեմիում թեյի փաթեթ, Ceylon Orange Pekoe COP Leaf Tea հավաքածու, կանաչ թեյի հավաքածու, Exotics Fun թեյի հավաքածու` ավելի քան 10 մրգի բույրով, և նոր ժամանակակից թեյի ընտրություն` The Dilmah Exceptionals՝ վայելելով տերևային թեյի եռանկյունաձև փաթեթները: Ապրանքանիշը հիմնվել է՝ «բիզնեսը վերածել մարդկանց հանդեպ հոգատարության» յուրահատուկ փիլիսոփայության վրա, որն իրականացվում է Մերրիլլ Ջ Ֆերնանդոյի և Dilmah Conservation բարեգործական հիմնադրամի կողմից: Dilmah թեյի վաճառքից չհարկված եկամտի առնվազն 10% -ն ուղղվում է մարդասիրական և բնապահպանական գործունեությանը: Մերրիլ Ջ. Ֆերնանդոն 2015 թվականին Օսլոյում արժանացել է հեղինակավոր «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակին՝ Խաղաղության Նոբելյան Դափնեկիրների կոմիտեի կողմից՝ իր օրինակելի «բիզնեսը վերածել մարդկանց հանդեպ հոգատարության» փիլիսոփայությանը նվիրված լինելու համար:
Այս ընկերության մասին տեղեկատվություն կտեղադրվի շուտով:
Սլադոնեժ ընկերությունը հրուշակեղենի շուկայում է 1967 թ-ից և այսօրվա դրությամբ Սիբիրի ամենամեծ հրուշակեղեն արտադրողն է: Արտադրվող ապրանքի տեսականին ընդգրկում է ավելի քան 300 անվանում: Գործարանն իրականացնում է մատակարարում Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններ, արտասահմանյան մոտ և հեռու 12 երկրներ և ներկայացված է FMCG 30 խոշորագույն առևտրային ցանցերում:
Ռուսական ընկերություն է, որը, որպես հուսալի և որակյալ խմորեղեն արտադրող ընկերություն, արդեն ունի կայուն համբավ, որի արտադրանքը հայտնի է ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ արտերկրում, որտեղ լավ հիշում են սովետական հրուշակեղենի որակը: Մեր հիմնական խնդիրն է «Սովետական» ժամանակաշրջանի ավանդույթների պահպանումը և մեր բաղադրատոմսերի հնարավորինս նմանեցումը այն ժամանակաշրջանի ստանդարտներին: Հիմնվելով ժամանակով ստուգվաց սովետական բաղադրատոմսերի վրա՝ մենք քայլում ենք ժամանակին համընթաց, ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և որակի ստանդարտներ, արդիականացնելով սարքավորումները և զգալով շուկայական միտումները, արագորեն ներառում ենք մեր տեսականու մեջ ամենապահանջված նորույթները: Մեր կորպորատիվ մարտավարության հիմնական ուղղությունը հաճախորդների հավատարմության բարձրացման ծրագրի մշակումն է, սպասարկման որակի բարձրացումը, անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, հուսալի և փոխշահավետ հարաբերությունները մեր գործընկերների հետ:
Բիսկվիտ-Շոկոլադ ընկերությունը, Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2004թ-ին միավորելով 1896 թ–ին հիմնված ամենահին «Խարկովչանկա» հրուշակեղեն արտադրող գործարանը և 1935 թ-ին հիմնված Խարկովի բիսկվիտի գործարանը: Եվրոպական առաջատար ընկերությունների ժամանակակից սարքավորումները Ավստրիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից և Հոլանդիայից, բարձր տեխնոլոգիաները, գերազանց հաստատուն որակը և լավագույն բաղադրատոմսերի պահպանումը, նոր և յուրահատուկ արտադրանք ստեղծելու ջանքերը ընկերությանը բերեցին արժանի ճանաչում, սպառողների վստահություն և բառձր գնահատական ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այլ երկրնրերի մասնագետների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր որակի գնահատականի մասին բազմիցս վկայել են հրուշակեղենի ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսները, ինչպիսիք են "ISM" (Քյոլն, Գերմանիա), "FMI" (Չիկագո, ԱՄՆ), "SIAL China" (Շանհայ, Չինաստան), "SIAL Paris" (Փարիզ, Ֆրանսիա): Ներկայումս արտադրության ծավալով ընկերությունը երկրորդն է Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ընկերությունների մեջ և արտահանում է իր արտադրանքը աշխարհի ավելի քան 35 երկիր: Արտադրանքի որակը և անվտանգությունը ապահովում է ձեռնարկություններում գործող արտադրանքի որակի կառավարման համակարգը: Ընկերությունն առաջիններից էր Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ձեռնարկություններից, որն ավելի քան 17 տարի առաջ մշակեց և ներդրեց կառավարման համակարգը: Այդ օրվանից որակի կառավարման համակարգը, ISO 9001:2008 միջազգային ստանդարտի համաձայն, և սննդամթերքի անվտանգության համակարգը, որը հիմնված է НАССР սկզբունքների վրա, ISO 22000:2005 միջազգային ստանդարտին համաձայն, ապահովում են հաստատուն որակը և հսկում են հրուշակեղենի արտադրության բոլոր փուլերը, գործընթացը յուրաքանչյուր կետում և արտադրանքի պահպանումը: 2017 թ-ին ընկերության ձեռնարկությունները ստացան սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային մակարդակի FSSC 22000 «Food Safety System Certification 22000» վկայականներ: 2013 թ-ից ընկերության ձեռնարկություններն ամեն տարի կամավոր հավաստագրում են իրենց արտադրանքը «Հալալ»-ի պահանջներին համապատասխան: Ստացված հավաստագրերը հաստատում են հրուշակեղենի արտադրանքի համապատասխանությունը իսլամական կրոնական նորմերին: Ընկերության ողջ արտադրանքը կամավոր հավաստագրված է Ազգային սերտիֆիկացման մարմնում:
«Լուկաս» արտադրաառևտրային ընկերությունը ժամանակակից արագ զարգացող ձեռնարկություն է, շերտավոր քաղցրավենիքի առաջատար արտադրող, որը պատկանում է Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող լավագույն ձեռնարկությունների շարքին: Արտադրանքի տեսականին ունի ավելի քան 100 անվանում, որոնց մեջ են շերտավոր և փխրուն խմորը, կոնֆետները և տորթերը: Ընկերության արտադրական ծավալն ամսական մինչև 2,5 հազար տոննա է: Այն ունի երկու սեփական արտադրական տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 17 հեկտար, ժամանակակից պահեստներ ջերմաստիճանի ռեժիմի կառավարման ավտոմատ համակարգով, սեփական տրանսպորտի և լոգիստիկայի ընկերություն “Լ-տրանս”, «Լուկաս» ֆիրմային խանութների ցանց, թարմ թխվածքներ և քաղցրավենիքներ «Սլոյկա» և բուրգեր-սրճարան «Կրուասան»: Ընկերությունում աշխատում է ավելի քան 1000 մարդ: Ուկրաինայի տարածքում արտադրանքի վաճառքն իրականացնում են սեփական հատուկ խմբեր: Ապրանքը մատակարարվում է նաև արտաքին շուկա՝ արաբական երկրներ, ԵՄ երկրներ և ԱՊՀ: Զարգացած ենթակառուցվածքը, ժամանակակից տեխնոլոգիաները, աշխարհահռչակ ընկերությունների կողմից արտադրված մասնագիտացված սարքավորումները, սեփական մշակումները և մասնագետների բարձր որակավորումը՝ սրանք են ընկերության հաջողության բաղադրիչները:
ZERNOFF Ethanol-ը Մոլդովայում էթիլային սպիրտի խոշորագույն արտադրողն է և Սևծովյան տարածաշրջանի խոշորագույններից մեկը: Մենք մասնագիտանում ենք տեղական ծագման հացահատիկի վերամշակման մեջ` բարձրորակ արտադրանք ստանալու և տարբեր ոլորտներում օգտագործելու նպատակով: Ընկերությունը միտված է առանց թափոնների և էկոլոգիապես մաքուր բարձրորակ սպիրտի, DDGS և CO2 արտադրելուն՝ Եվրոպայի, Թուրքիայի, Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ-ի և Կենտրոնական Ասիայի գլխավոր շուկաներ արտահանման համար: ZERNOFF Ethanol ընկերությունը հիմնադրվել է 2001 թ-ին որպես օղի արտադրող առաջին ընկերություն: Արտադրվող ապրանքի և տեղական շուկայի առանձնահատկության շնորհիվ մենք ունեցանք զգալի աճ և ճանաչում Մոլդովայում: Առաջին երկու տարիների ընթացքում մենք կառուցեցինք սպիրտի արտադրման սեփական գործարան, որն օրական արտադրում է 10 000 լիտր սպիրտ: Սկզբնական փուլում ձեռք բերված փորձն ամուր հիմք հանդիսացավ մեր ներկայիս արդյունքներին հասնելու համար, և այն մեր հաջողության կարևոր գործոնն է: Արդիականացումից հետո մենք տեղադրեցինք շուկայում առկա նորագույն սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ստանալ արտադրանք, որի որակը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին: Մեր թորումը բաղկացած է Սևծովյան տարածաշրջանում եզակի 6 սյունից, քանի որ 3 առանձին սյուները նախատեսված են սիվուխայի յուղերի, եթերի և մեթանոլի արդյունահանման համար: Սա սպիրտին տալիս է յուրահատուկ համ և հոտ: Թորումը կատարվել է իտալական մի ընկերության կողմից, որը մասնագիտացած է սննդի սպիրտի արտադրության մեջ: Մեր DDGS -ն արտադրվում է գերմանական մի ընկերության սարքավորումներով, որն այդ սարքավորման լավագույն արտադրողներից է աշխարհում: Վերջին ժամանակներս արվեցին խոշոր ներդրումներ ZERNOFF գործարանում: Նոր արդիականացված գործարանը սկսեց իր աշխատանքը 2015 թ-ին, և մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ առաջատար ենք ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև Սևծովյան տարածաշրջանում: Մեր արտադրության ծավալն այսօր կազմում է 3 000 000 լիտր սպիրտ, 2 400 տոննա DDGS և 450 տոննա CO2 ամսական:
Այսօր «Մինսկի խաղողի գինիների գործարան» ՓԲԸ-ն ամենամեծ ձեռնարկությունն է, որն արտադրում է խաղողի գինի Բելարուսում: Արտադրանքի ծավալը տարեկան ավելի քան 25,5 մլն միավոր է: Արտադրական հզորությունը`տարեկան ավելի քան 34 միլիոն լիտր: Մինսկի խաղողի գինիների գործարանը կիրառում է «սառը շշալցման» տեխնոլոգիան: Այն էապես տարբերվում է ավանդականից: Այս առաջադեմ տեխնոլոգիայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ գինին անցնում է տարբեր ստերիլ ֆիլտրերի միջով (այդ թվում՝ թաղանթային), ինչը թույլ է տալիս խուսափել միկրոօրգանիզմների առաջացումից պատրաստի ապրանքի մեջ: Գինին, միևնույն ժամանակ, չի ենթարկվում ջերմային մշակման, ինչի շնորհիվ էլ պահպանում է իր բնական գույնը, համը և բույրը, իսկ ինչ ամենակարևորն է՝ օգտակար հատկանիշները, իսկ տարայի վրա հավելյալ նշվում է «Cold bottling»: Արտադրանքի պահպանման, մշակման և շշալցման համար կիրառվում են իտալական ժամանակակից սարքավորումներ: Ձեռնարկությունն ունի սեփական լաբորատորիա, որտեղ իրականացվում է հսկողություն ապրանքի արտադրման բոլոր փուլերում: «Մինսկի խաղողի գինիների գործարան» ՓԲԸ-ի Բրեստի մասնաճյուղը հանդիսանում է ընկերություն, որն ընդգրկված է ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրողների լավագույն եռյակի մեջ: Արտադրական հզորությունը`տարեկան ավելի քան 27 միլիոն դեկալիտր է: Արտադրանքի անթերի որակն ապահովում է բազմաստիճան ֆիլտրացիան բնական նյութերով. կվարցային ավազով և կեչու ակտիվացված ածուխով: Բացի այդ, օրգանոլեպտիկ ցուցանիշների ներդաշնակեցման համար կիրառվում է լրացուցիչ վերամշակում ոսկե, պլատինե և արծաթե ֆիլտրերով: Այս ամենը՝ գումարած բարձրակարգ սպիրտի օգտագործումը, պատրաստի ապրանքին տալիս են հրաշալի համ և բույր և զգալի նվազեցնում են «զարթխումի սինդրոմ»-ի հետևանքները: Սարքավորումները՝ պահպանման, խառնիչ, պատրաստման և շշալցման ժամանակակից եվրոպական սարքավորումներ են: Գործարանն ունի սեփական արտադրատեխնոլոգիական լաբորատորիա, որը հավատարմագրված է համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ» СТБ ИСО/МЭК 17025 և ТР ТС021/2011 ստանդարտների: Հսկողությունն իրականացվում է արտադրության բոլոր փուլերում՝ հումքի և նյութերի ստացումից մինչև ապրանքի պատրաստ լինելը:
«Օմսկվինպրոմ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Սիբիրյան ալկոհոլային խմբի» գլխավոր գործարանը, գործում է 1993 թվականից և ռուսական ալկոհոլի շուկայի երեք խոշորագույն գործարաններից է: Այս արտադրական տարածքն ամենահզորն է Ռուսաստանում և կարող է արտադրել տարեկան 18,88 մլն դալ թունդ ալկոհոլային խմիչք: Գործարանը հագեցված է «Ferrari» ընկերության նորագույն սարքավորումներով: Արտադրանքի շշալցումն իրականացվում է 4 գծերի վրա՝ 18 000 շիշ մեկ ժամում հզորությամբ: «Օմսկվինպրոմ» ՍՊԸ-ն առաջիններից էր Ռուսաստանում, որ հավաստագրվեց ISO 9001 և ISO 22000 միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընկերության բիզնես գործընթացներն ապահովում են արտադրանքի որակի կայունությունը, դրա անվտանգությունը և արդարացնում սպառողների սպասելիքները: Արտահանվում են օղու պրեմիում և սուբպրեմիում տեսակները: Ընկերության հիմնական ապրանքանիշերն են Սպիտակ կեչին, Հասկին, Սիբբիտտերը և Հինգ լճերը: Հինգ լճեր օղին, ըստ Drinks International ամսագրի Millionaires Club 2017թ. վարկանիշի, հանդիսանում է ռուսական արտադրության ամենալավ վաճառվող օղին աշխարհում:
Այս գործարանը նոր և ժամանակակից օղու գործարան է, որը բացվել է 2014 թ. հունվարի 27-ին Պերվոմայսկի գյուղում, Օրենբուրգի շրջան, և սկսել է բարձրորակ ալկոհոլի արտադրությունը: Արտադրության համար օգտագործվում են բնական մաքուր ջուր և ընտրված հացահատիկի հումքից ստացված սպիրտ, ինչով և հայտնի է Օրենբուրգը, որին անվանում են հացահատիկի երկիր՝ սփռված լայն տափաստանային տարածություններում: Նոր արտադրությունը կարող է տալ տարեկան 723 հազար դեկալիտր արտադրանք, սակայն, անհրաժեշտության դեպքում, հզոր սարքավորումների շնորհիվ այդ քանակը կարող է գերազանցվել 3 անգամ: Ամբողջ գործընթացն ավտոմատացված է և համապատասխանում է տեխնոլոգիական գործընթացի ամենաժամանակակից պահանջներին՝ ներառյալ ջրի մաքրումը և անվտանգությունը: Ձեռնարկությունը հագեցած է ամերիկյան արտադրության ջրի մաքրման համակարգով և «Արծաթե ֆիլտրում» օղու վերամշակման սարքավորմամբ, ինչը թույլ է տալիս ապահովել վերջնական արտադրանքի ամենաբարձր որակը: Ձեռնարկության մասնագետներն ու տեխնոլոգները վերահսկում են արտադրանքի որակը արտադրության բոլոր փուլերում:
«Բոգատիր» հրուշակեղենի գործարանը հիմնադրվել է 1996 թվականին, գտնվում է Մոսկվայում և ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի կենտրոնական շրջանի խոշորագույն հրուշակեղենի ձեռնարկություններից մեկը: Այսօր «Բոգատիր» հրուշակեղենի գործարանը. 1. Ժամանակակից և առաջատար արտադրական սարքավորումներ և փաթեթավորում: 2. Դասական կոնֆետների, նուգայի և փափուկ կարամելի վրա հիմնված արտադրանքի, ինպես նաև մյուսլիի լայն տեսականի: 3. Առևտրային ակտիվ գործունեություն Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Չինաստանում, Մոնղոլիայում և Իսրայելում: «Բոգատիր» հրուշակեղենի գործարանը միշտ առաջ է շարժվում. ամեն տարի ընդլայնվում է տեսականին, բացվում են նոր ուղղություններ, կատարվում են մշտական աշխատանքներ արտադրանքի բարելավման ուղղությամբ: Մեր արտադրությունը. Արտադրություն N1. Կոնֆետների և շոկոլադե սալիկների արտադրության երեք արտադրական գիծ one-shot տեխնոլոգիայով: Արտադրություն N2. Նուգայի, փափուկ կարամելի, մյուսլիի և մրգային բատոնների արտադրական գծեր: Արտադրություն N3. Նորարարական և Ռուսաստանում ամենափոքր կարամելների արտադրական գիծ: Գործում է սեփական ժամանակակից լոգիստիկ կենտրոն, որն ունի 19 հազար քառակուսի մետր պահեստային տարածք:
Բռոսն աջակցում և ծանոթացնում է արտադրողներին ներմուծողների հետ: Ընկերությունը փորձում է հաճախորդների ուշադրությունը սևեռել որոշակի սննդամթերքի վրա` դրանով իսկ բարձրացնելով արժեքը, ապահովելով սննդամթերքի անվտանգության ստանդարտների ողջ անհրաժեշտ վերահսկողությունը, որը կարգավորվում է Եվրոպական Միության նորմերով: Բռոսսը ներկայացնում է արտադրողների լայն ընտրանի, որոնք կարող են ներկայացնել իտալական սննդամթերքի գների տարբեր մակարդակի առաջարկներ, որոնցից մի քանիսը հարմար են սուպերմարկետների ցանցերի մատակարարման համար, մյուսները՝ Խոռեկա հատվածի համար: Վերը նշվածը միավորում է գերազանց որակ - գերազանց գին հարաբերակցությունը, ինչը Բռոսսը երաշխավորում է մատակարարման մեծ ծավալների շնորհիվ: Բռոսսը կամուրջներ է ստեղծում հաճախորդների և մատակարարների միջեւ, որոնք կարող է այլ կերպ չհանդիպեին:
Բռոսսի խնդիրը՝ Իտալական բարձրակարգ սնդամթերքի արտահանում
Բռոսսի խնդիրն է լավագույն որակի իտալական սննդամթերքի արտահանումը (լավագույն որակ - լավագույն գին հարաբերակցությամբ)՝ նույնիսկ գուրմանների համար: Բռոսսի հաջողության ապացույցը երկրների մշտապես ընդլայնվող ցանկն է, որոնց հետ առևտրային հարաբերությունները պահպանվում և զարգանում են: Նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներում, Արևելյան և Հյուսիսային Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, Չինաստանում և Հարավ-Արևելյան Ասիայում՝ ամենուրեք կգտնեք հաճախորդներ, ում համար և ում հետ աշխատում է Բռոսսը: