ԱՎԿ

Վառ ծամվող քաղցրավենիք՝ տարբեր ձևերի և համերի

ԱՎԿ-ն հրուշակեղեն արտադրող ուկրաինական ընկերություն է, հրուշակեղենի ներքին շուկայի առաջատարներից մեկը, որը ներառված է աշխարհի հրուշակեղեն արտադրող ընկերությունների լավագույն 100-ի մեջ: ԱՎԿ-ն հաջողություն ունի արդեն 30 տարի և մշտապես զարգանում է: Արտադրանքի անթերի որակն ընկերության համբավի հիմքն է: Այսօր ԱՎԿ ընկերության արտահանման աշխարհագրությունը ներառում է 56 երկիր: Արտադրամասերը գտնվում են քաղաք Դնեպրում՝ Ուկրաինայում: ԱՎԿ-ի հայտնի ապրանքանիշերից են՝ Королевский Шарм; Trufalie; Trueffle; Шоколадная ночь; KRESKO; Бам-Бук; Мажор; Juveland; Шоколад АВК; Гулливер; ԱՎԿ-ն Ուկրաինայի համար արտադրում է յուրահատուկ շոկոլադե սալիկ առանց շաքարի (կաթնային, էքստրա սև և լցոնած շոկոլադե բատոններ): Սկսած 2016 – ից ԱՎԿ – ն զարգացնում է ֆիրմային խանութների ցանցը: Գործում է նաև սեփական ապրանքը վաճառելու առցանց խանութ: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ISO 9000, ISO 22 000 որակի կառավարման միջազգային համակարգում. 2017 թ- ին ԱՎԿ ընկերության բարձր որակը հաստատվեց IFS միջազգային ստանդարտով: Այսօր AVK-ն հրուշակագործության հազարավոր մասնագետների համայնք է, ովքեր ամեն օր աշխատում են նոր քաղցր գլուխգործոցներ ստեղծելու համար: AVK – որակը երաշխավորված է:

Ապրանքներ