Դիսթրիբուցիա
- ՊԱՀԵՍՏ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
- ՊՐԵՍՍԵԼԻՆԳ
- ԱՌԱՔՈՒՄ
- ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՊԱՀԵՍՏ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Սովռանո ՍՊԸ պահեստների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 9500 քմ:Գլախավոր պահեստը տեղակայված է Երևան քաղաքում: Եվս երկու պահեստներ տեղակայված են երկրի հյուսիսում՝ Լոռու մարզում և հարավում՝ Սյունիքի մարզում: Այսպիսի տաղաբաշխումը հնարավորություն է տալիս մեր ընկերության ողջ տեսականին հասանելի դարձնել ԼՂՀ-ի, ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի վաճառակետերին:

ՊՐԵՍՍԵԼԻՆԳ
Սովռանո ՍՊԸ-ն ապահովում է 100%-անոց ծածկույթ Հայաստանում և Արցախում:Բոլոր տարածքային պատասխանատուների ավտոմեքենաները զինված են GPS համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս էֆֆեկտիվորեն վերահսկել աշխատանքը,շտկել սխալները և օպտիմալ կերպով կազմակերպել վաճառքի բաժնի աշխատանքը:Վաճառքի բաժնի ներկայացուցիչները ամենօրյա հստակ ժամանակացույցով այցելություններ են կատարում հաճախորդներին և գործընկերներին ու տեղում կատարում անմիջական, էլեկտրոնային վաճառքներ, ինչը բացառում է սխալներն ու բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը:

ԱՌԱՔՈՒՄ
Պատվերի ձևակերպմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում Սովռանո ՍՊԸ համապատասխան պահեստից ապրանքները առաքվում են հաճախորդներին կամ գործընկերներին՝ առաքման համար նախատեսված Mercedes Sprinter մակնիշի բարձրակարգ մեքենաներով, պահպանելով ապրանքների համար նախատեսված համապատասխան ջերմային ռեժիմը:

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
«Սովրանո» ՍՊԸ-ն մշակել եւ սահմանել է առեւտրի կետերում ապրանքների ներկայացման հստակ նորմեր: Մասնագետները վերահսկում են ապրանքների պատշաճ դասավորվածությունը և տեսանելիությունը, ինչը բարձրացնում է ապրանքների վաճառքի տեմպերը:
