Մարկ Սևունի

Urban chocolatier

«Մարկ Սևունի» շոկոլադները ստեղծվել են եվրոպաբնակ հայ գործարարի նախաձեռնությամբ: Ուսումնասիրելով շոկոլադի ստեղծման բելգիական, շվեյցարական և ֆրանսիական բազմամյա հարուստ ավանդույթները՝ նա արտադրության գաղափարը բերեց Հայաստան և կյանքի կոչեց իր համախոհների հետ: Այսօր արդեն «Մարկ Սևունի» ապրանքանիշը սպառողին է ներկայանում նրբահամ շոկոլադե կոնֆետների հարուստ տեսականիով: Շուկայի պահանջարկին համընթաց քայլելով՝ մեր թիմը շարունակաբար կատարելագործում և համալրում է տեսականին առանձնահատուկ համային որակներ ունեցող շոկոլադներով:
Շոկոլադագործության հարուստ Եվրոպական ավանդույթները արտացոլված են «Մարկ Սևունի» ձեռագործ շոկոլադե հավաքածուներում։ Մենք ուզում ենք, որ մեր կոնֆետները համտեսելիս յուրաքանչյուր շոկոլադասերի մոտ հարց առաջանա՝ «Իսկ ո՞րն է Մարկ Սևունու հաջորդ նորությունը»։

Ապրանքներ