Roshen

ՌՈՇԵՆ

Որակի քաղցր նշան

Հրուշակեղենի համաշխարհային խոշոր արտադրող «Ռոշեն» ուկրաինական կորպորացիայի արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրներում: Candy Industry Top 100 գլոբալ վարկանիշում 2015 թվականին «Ռոշեն» ընկերությանը շնորհվել է 27-րդ տեղը աշխարհում հրուշակեղենի ընկերությունների շրջանում: Ընկերության գրասենյակը գտնվում է Կիևում: Բացի ուկրաինականից, կորպորացիայի մեջ մտնում են լիտվական, հունգարական, ղազախական, ռուսական և չինական ստորաբաժանումները:
Արտադրական հզորությունների չափի և արտադրանքի ֆիզիկական քանակի շնորհիվ, ընկերությունը զբաղեցնում է 15-րդ տեղը աշխարհում: «Ռոշեն» կորպորացիան թողարկում է ավելի քան 320 անուն արտադրանք՝ շոկոլադե սալիկներ, շոկոլադե բատոններ, շոկոլադե, կարամելային և մարմելադե կոնֆետներ, բլիթներ, թխվածքաբլիթներ, վաֆլե արտադրանք, տորթեր, զեֆիրներ, կարկանդակներ, պաստիլա, կեքսեր, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:
Ընդհանուր արտադրության ծավալը տարեկան կարող է հասնել 450.000 տոննա:

Ապրանքներ