
1933 թ-ին Ֆրանչեսկո Իլլին ստեղծեց կակաոյի և սուրճի առևտրով զբաղվող ընկերություն, որն, ի վերջո, կենտրոնացավ բացառապես սուրճի արտադրության վրա, ինչի հետևանքով այսօր Իլլի սուրճը հայտնի է ամբողջ աշխարհում։ Հիմնադրման պահից մինչև օրս «ԻլլիԿաֆե» ընկերությունը հանդիսանում է ընտանեկան բիզնես, որն այսօր կառավարվում է «Իլլի» ընտանիքի երրորդ սերնդի կողմից։ Ներկայումս «Իլլի» սուրճի որակն ապահովվում է առաջին հերթին հումքի մանրակրկիտ ընտրության շնորհիվ, որը կատարվում է ընկերության հմուտ փորձագետների կողմից։
Սուրճը ձեռք է բերվում ոչ թե բորսայից, այլ անմիջապես արտադրող երկրներից՝ Բրազիլիայից, Գվատեմալայից, Եթովպիայից, Կոլումբիայից, Քենիայից…