DILMAH

Թեյի սիրահարների համար

Dilmah -ը թեյի ամենաճանաչված միջազգային բռենդն է Շրի Լանկայից: Ընկերությունը ստեղծվել է 1974թ-ին Մերրիլլ Ջ. Ֆերնանդոյի կողմից: Այն հասանելի է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ ներառյալ Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լիտվան, Պակիստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Կանադան, Չիլին, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան: 2009 թվականին Dilmah- ը մեծությամբ վեցերորդն էր աշխարհում: Dilmah –ը յուրօրինակ է իր թարմությամբ, որակով և մաքրությամբ: Այն աշխարհի լավագույն և հասանելի թեյն է Ցեյլոնից, քանի որ այն հայտնի է որպես «միակ 100% մաքուր թեյ Ցեյլոնից»: Dilmah- ը աճեցված, վերամշակված և փաթեթավորված է Շրի Լանկայի մեր սեփական գործարաններում և ուղարկվում է հենց այնտեղից: Սա երաշխավորում է, որ Dilmah -ը 100% Ցեյլոնյան թեյ է: Dilmah –ի տեսականին ներառում է պրեմիում թեյի փաթեթ, Ceylon Orange Pekoe COP Leaf Tea հավաքածու, կանաչ թեյի հավաքածու, Exotics Fun թեյի հավաքածու` ավելի քան 10 մրգի բույրով, և նոր ժամանակակից թեյի ընտրություն` The Dilmah Exceptionals՝ վայելելով տերևային թեյի եռանկյունաձև փաթեթները:

Ապրանքներ