Author name: Sovrano Distrubutions

Talka

Տալկա Իրական սիբիրյան օղի «Տալկա» օղու համն ու բույրը պետք է համապատասխանի Սիբիրի գեղեցկությանը: Հագեցած և փափուկ, թեթև և թարմ «Տալկա»-ի համը լցված է բյուրեղյա մաքրությամբ և նրբորեն վերածվում է հաճելի հետհամի, որը հիշեցնում է սիբիրյան բնության հարստությունը: Մեղրի և ցորենի թուրմը հալած ջրի վրա հատուկ փափկություն է հաղորդում պատրաստի ըմպելիքին։ Ապրանքներ

Torero

Torero ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ: Վաֆլե արտադրանքի լայն տեսականի արտադրող TORERO ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Մոսկվայում (ՌԴ): Ընկերության դինամիկ աճի շնորհիվ որոշում է կայացվել արտադրությունը շարունակել Տուլայում։ Ընկերության արտադրամասի տարածքը իր մեջ ներառում է սեփական պահեստները, որտեղից առաքվում է ապրանքը: Ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսականին ներառում է վաֆլիի և մարշմելոյի ավելի քան 300 տեսակ: Ապրանքները արտադրվում են իրենց սեփական ապրանքանիշերով՝ «TOREROFF», «TORERO», «Good Vibes», «Merry Tosha»: Ընկերության բոլոր ապրանքներն արտադրվում են ավանդական և օրիգինալ բաղադրատոմսերով, որոնք մշակվել են ընկերության տեխնոլոգների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր համային որակները բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային ցուցահանդեսներում: Համաձայն իր գնային քաղաքականության ընկերությունը հավատարիմ է մնում իր սկզբունքներին․ «որակյալ ապրանք մատչելի գնով»։ Ապրանքի տեսականին բաժանված է երեք սեգմենտի՝ Պրեմիում, Միջին, Էկոնոմ, յուրաքանչյուր ճաշակի բավարարելու համար: Ապրանքներ

Sladunitsa

Сладуница Գոհացնել լավագույնով “Сладуница” ընկերությունը Սիբիրում հրուշակեղենի արտադրության առաջատարն է: «Сладуница»-ի առաքելությունն է ձեզ ուրախացնել լավագույնով, ուստի նրանք խնամքով պահպանում են ավանդույթները: «Сладуница»-ն ոչ միայն ավելացնում է ծավալները, այլև սահմանում որակի չափանիշներ՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ և ամենաժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են ընկերության գլխավոր նշանաբանին՝ «Գոհացնել լավագույնով»: Ընկերության արտադրանքը վաճառվում է ավելի քան 78 տարածքներում և ավելի քան 25 արտասահմանյան երկրներում: Ապրանքներ

Mamont

Mamont MAMONT օղին բացում է դուռը դեպի աշխարհի արշավների որոնման արկածախնդրությունը MAMONT օղին մեր հարգանքի տուրքն է Սիբիրի եւ նրա խորհրդանիշ մամոնտին: MAMONT-ը արտադրվում է Սիբիրի հնագույն սպիրտային գործարաններից մեկում, որը գտնվում է Ալթայի լեռների ստորոտում: Մարմնավորելով սիբիրյան ոգին՝ MAMONT օղին բացում է դուռը դեպի աշխարհի արշավների որոնման արկածախնդրությունը։ MAMONT օղու ստեղծման գաղափարը պատկանում է բեւեռային մի ճանապարհորդի ։ 2001 թվականին 12 բևեռախույզներ վթարային վայրէջք են կատարել Անտարկտիդայի կենտրոնում ՝ երկրային բոլոր մերիդիանների անցման կետում ։ Օգնության ակնկալիքով ճանապարհորդները տաքացել են օղիով և քննարկել հերթական արշավը ՝ Սիբիրում մամոնտների փնտրտուքներում ։ Ապրանքներ

White Birch – Belaya berezka

Белая Березка Պրեմիում օղի “Белая Березка” – ը դասական ռուսական օղի է, որը արտադրվում է “լյուքս” դասի Հատիկային սպիրտի եւ մաքուր բնական ջրի հիման վրա: Բայց հիմնական բաղադրիչն է բնական բերյոզկայի հյութը, որը թույլ է տալիս խմել յուրահատուկ փափուկ համով օղի։ “Белая Березка” – ը իսկական պրեմիում օղի է, այն էլեգանտ է տոնական սեղանին, եւ նրա դասական համը ներդաշնակորեն զուգորդվում է ավանդական ուտեստների հետ։ 2016 թվականից “Белая Березка” – ն ներկայացված է նորացված տեսքով ։ Ապրանքանիշի արտաքինում հիմնական շեշտը դրվում է շշի ձեւի վրա, որի անալոգը ռուսական շուկայում չկա: Առանցքային յուրահատուկ տարր է դարձել օպտիկական էֆեկտով փորված ոսպնյակը, որի միջոցով երևում է ռուսական գյուղի նորացված ձմեռային բնապատկերը ։ 2016-ում “Բելայա Բերյոզկա” օղին ներկայացրեց նորացված արտադրանքի շարքը ‘ կիրառելով դիզայնի նորարարությունները, սակայն պահպանելով բրենդի հոգեկան հայեցակարգը: Նորացված շշերով “Белая Березка” – ի արդյունաբերական շշալցումը մեկնարկել է 2016-ի հուլիսին ։ Ընդ որում, դասական նուրբ համն ու բաղադրատոմսը արտադրանքի մնացել են անփոփոխ։ Ապրանքներ

Lotte

LOTTE Երջանիկ պահեր «LOTTE» ընկերությունների խմբի պատմությունը Հարավային Կորեայում սկսվում է 1967 թվականին Հարավային Կորեայում առաջին խոշոր հրուշակեղենի «Lotte Confectionery» գործարանի հիմնադրմամբ։ «LOTTE»-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի 70 երկրներում և մեծ ժողովրդականություն է վայելում հրուշակեղենի սիրահարների շրջանում։ Հրուշակեղենի ոլորտում առաջին անգամ ընկերությունը ստացել է ազգային մրցանակ՝ 50 միլիոն դոլարի արտահանման նշագծին հասնելու համար: Այսօր աշխարհում գործում է 23 «LOTTE» գործարան, այդ թվում՝ սեփական արտադրությունը Ռուսաստանում: Ապրանքներ

Duc d’O

Duc d’O Նուրբ քայլ կատարեք դեպի վայրի բնություն Duc d’O-ն բելգիական շոկոլադի արտադրող է, որը հիմնված է Բրյուգգե քաղաքում: Ընկերությունը կենտրոնացել է շոկոլադե տրյուֆելների արտադրության վրա: Ընկերությունը իր արտադրանքը արտահանում է մոտ 30 երկիր։ Նուրբ շոկոլադներ՝ ընդգծված համարձակությամբ, որոնք ձեզ տանում են զարմանալի ճամփորդության յուրաքանչյուր հպումով: Duc d’O շոկոլադները արտահայտում են մաքուր վարպետություն, իսկություն և փորձ: Եզակի արտադրված բաղադրիչների միայն լավագույն ընտրանին շոկոլադներին մատուցում է նուրբ համ արդեն ավելի քան 40 տարի և ավել: Հարմար է յուրաքանչյուր առիթի ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիներին ուրախացնելու համար: Ապրանքներ

Biskvit-shokolad

Բիսկվիտ-Շոկոլադ Բիսկվիտ-Շոկոլադ ընկերությունը, Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2004թ-ին միավորելով 1896 թ–ին հիմնված ամենահին «Խարկովչանկա» հրուշակեղեն արտադրող գործարանը և 1935 թ-ին հիմնված Խարկովի բիսկվիտի գործարանը: Եվրոպական առաջատար ընկերությունների ժամանակակից սարքավորումները Ավստրիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից և Հոլանդիայից, բարձր տեխնոլոգիաները, գերազանց հաստատուն որակը և լավագույն բաղադրատոմսերի պահպանումը, նոր և յուրահատուկ արտադրանք ստեղծելու ջանքերը ընկերությանը բերեցին արժանի ճանաչում, սպառողների վստահություն և բառձր գնահատական ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այլ երկրնրերի մասնագետների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր որակի գնահատականի մասին բազմիցս վկայել են հրուշակեղենի ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսները, ինչպիսիք են “ISM” (Քյոլն, Գերմանիա), “FMI” (Չիկագո, ԱՄՆ), “SIAL China” (Շանհայ, Չինաստան), “SIAL Paris” (Փարիզ, Ֆրանսիա): Ներկայումս արտադրության ծավալով ընկերությունը երկրորդն է Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ընկերությունների մեջ և արտահանում է իր արտադրանքը աշխարհի ավելի քան 35 երկիր: Ապրանքներ

Sladonezh

Սլադոնեժ Ցանկացած առիթի համար Սլադոնեժ ընկերությունը հրուշակեղենի շուկայում է 1967 թ-ից և այսօրվա դրությամբ Սիբիրի ամենամեծ հրուշակեղեն արտադրողն է: Արտադրվող ապրանքի տեսականին ընդգրկում է ավելի քան 300 անվանում: Գործարանն իրականացնում է մատակարարում Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններ, արտասահմանյան մոտ և հեռու 12 երկրներ և ներկայացված է FMCG 30 խոշորագույն առևտրային ցանցերում: Ապրանքներ

Slavyanka

Славянка Հրուշակեղենի ասոցիացիա Славянка -ն հանդիսանում է Ռուսաստանի առաջատար գործարանը և ներառվում հրուշակեղեն արտադրող ընկերությունների համաշխարհային թոփ 50 վարկանիշային աղյուսակում: Տեսականիում առկա են բոլոր կատեգորիաների ավելի քան 350 անուն ապրանքներ: Հիմնական բրենդերն են ` «Золотой степ», «Лёвушка», «Особый», «Детский сувенир», «Маленькое чудо»: Տարեկան արտադրողականությունը 250 000 տոննա է: Ապրանքներ