Torero

ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ:

Վաֆլե արտադրանքի լայն տեսականի արտադրող TORERO ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Մոսկվայում (ՌԴ):
Ընկերության դինամիկ աճի շնորհիվ որոշում է կայացվել արտադրությունը շարունակել Տուլայում։ Ընկերության արտադրամասի տարածքը իր մեջ ներառում է սեփական պահեստները, որտեղից առաքվում է ապրանքը: Ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսականին ներառում է վաֆլիի և մարշմելոյի ավելի քան 300 տեսակ: Ապրանքները արտադրվում են իրենց սեփական ապրանքանիշերով՝ «TOREROFF», «TORERO», «Good Vibes», «Merry Tosha»:
Ընկերության բոլոր ապրանքներն արտադրվում են ավանդական և օրիգինալ բաղադրատոմսերով, որոնք մշակվել են ընկերության տեխնոլոգների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր համային որակները բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային ցուցահանդեսներում: Համաձայն իր գնային քաղաքականության ընկերությունը հավատարիմ է մնում իր սկզբունքներին․ «որակյալ ապրանք մատչելի գնով»։
Ապրանքի տեսականին բաժանված է երեք սեգմենտի՝ Պրեմիում, Միջին, Էկոնոմ, յուրաքանչյուր ճաշակի բավարարելու համար:

Ապրանքներ