Բիսկվիտ-Շոկոլադ

Բիսկվիտ-Շոկոլադ ընկերությունը, Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2004թ-ին միավորելով 1896 թ–ին հիմնված ամենահին «Խարկովչանկա» հրուշակեղեն արտադրող գործարանը և 1935 թ-ին հիմնված Խարկովի բիսկվիտի գործարանը: Եվրոպական առաջատար ընկերությունների ժամանակակից սարքավորումները Ավստրիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից և Հոլանդիայից, բարձր տեխնոլոգիաները, գերազանց հաստատուն որակը և լավագույն բաղադրատոմսերի պահպանումը, նոր և յուրահատուկ արտադրանք ստեղծելու ջանքերը ընկերությանը բերեցին արժանի ճանաչում, սպառողների վստահություն և բառձր գնահատական ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այլ երկրնրերի մասնագետների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր որակի գնահատականի մասին բազմիցս վկայել են հրուշակեղենի ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսները, ինչպիսիք են “ISM” (Քյոլն, Գերմանիա), “FMI” (Չիկագո, ԱՄՆ), “SIAL China” (Շանհայ, Չինաստան), “SIAL Paris” (Փարիզ, Ֆրանսիա): Ներկայումս արտադրության ծավալով ընկերությունը երկրորդն է Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ընկերությունների մեջ և արտահանում է իր արտադրանքը աշխարհի ավելի քան 35 երկիր:

Ապրանքներ