Քաղցրավենիք

Lotte

LOTTE Երջանիկ պահեր «LOTTE» ընկերությունների խմբի պատմությունը Հարավային Կորեայում սկսվում է 1967 թվականին Հարավային Կորեայում առաջին խոշոր հրուշակեղենի «Lotte Confectionery» գործարանի հիմնադրմամբ։ «LOTTE»-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի 70 երկրներում և մեծ ժողովրդականություն է վայելում հրուշակեղենի սիրահարների շրջանում։ Հրուշակեղենի ոլորտում առաջին անգամ ընկերությունը ստացել է ազգային մրցանակ՝ 50 միլիոն դոլարի արտահանման նշագծին հասնելու համար: Այսօր աշխարհում գործում է 23 «LOTTE» գործարան, այդ թվում՝ սեփական արտադրությունը Ռուսաստանում: Ապրանքներ

Duc d’O

Duc d’O Նուրբ քայլ կատարեք դեպի վայրի բնություն Duc d’O-ն բելգիական շոկոլադի արտադրող է, որը հիմնված է Բրյուգգե քաղաքում: Ընկերությունը կենտրոնացել է շոկոլադե տրյուֆելների արտադրության վրա: Ընկերությունը իր արտադրանքը արտահանում է մոտ 30 երկիր։ Նուրբ շոկոլադներ՝ ընդգծված համարձակությամբ, որոնք ձեզ տանում են զարմանալի ճամփորդության յուրաքանչյուր հպումով: Duc d’O շոկոլադները արտահայտում են մաքուր վարպետություն, իսկություն և փորձ: Եզակի արտադրված բաղադրիչների միայն լավագույն ընտրանին շոկոլադներին մատուցում է նուրբ համ արդեն ավելի քան 40 տարի և ավել: Հարմար է յուրաքանչյուր առիթի ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիներին ուրախացնելու համար: Ապրանքներ

Biskvit-shokolad

Բիսկվիտ-Շոկոլադ Բիսկվիտ-Շոկոլադ ընկերությունը, Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2004թ-ին միավորելով 1896 թ–ին հիմնված ամենահին «Խարկովչանկա» հրուշակեղեն արտադրող գործարանը և 1935 թ-ին հիմնված Խարկովի բիսկվիտի գործարանը: Եվրոպական առաջատար ընկերությունների ժամանակակից սարքավորումները Ավստրիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից և Հոլանդիայից, բարձր տեխնոլոգիաները, գերազանց հաստատուն որակը և լավագույն բաղադրատոմսերի պահպանումը, նոր և յուրահատուկ արտադրանք ստեղծելու ջանքերը ընկերությանը բերեցին արժանի ճանաչում, սպառողների վստահություն և բառձր գնահատական ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այլ երկրնրերի մասնագետների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր որակի գնահատականի մասին բազմիցս վկայել են հրուշակեղենի ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսները, ինչպիսիք են “ISM” (Քյոլն, Գերմանիա), “FMI” (Չիկագո, ԱՄՆ), “SIAL China” (Շանհայ, Չինաստան), “SIAL Paris” (Փարիզ, Ֆրանսիա): Ներկայումս արտադրության ծավալով ընկերությունը երկրորդն է Ուկրաինայի հրուշակեղեն արտադրող ընկերությունների մեջ և արտահանում է իր արտադրանքը աշխարհի ավելի քան 35 երկիր: Ապրանքներ

Sladonezh

Սլադոնեժ Ցանկացած առիթի համար Սլադոնեժ ընկերությունը հրուշակեղենի շուկայում է 1967 թ-ից և այսօրվա դրությամբ Սիբիրի ամենամեծ հրուշակեղեն արտադրողն է: Արտադրվող ապրանքի տեսականին ընդգրկում է ավելի քան 300 անվանում: Գործարանն իրականացնում է մատակարարում Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններ, արտասահմանյան մոտ և հեռու 12 երկրներ և ներկայացված է FMCG 30 խոշորագույն առևտրային ցանցերում: Ապրանքներ

Slavyanka

Славянка Հրուշակեղենի ասոցիացիա Славянка -ն հանդիսանում է Ռուսաստանի առաջատար գործարանը և ներառվում հրուշակեղեն արտադրող ընկերությունների համաշխարհային թոփ 50 վարկանիշային աղյուսակում: Տեսականիում առկա են բոլոր կատեգորիաների ավելի քան 350 անուն ապրանքներ: Հիմնական բրենդերն են ` «Золотой степ», «Лёвушка», «Особый», «Детский сувенир», «Маленькое чудо»: Տարեկան արտադրողականությունը 250 000 տոննա է: Ապրանքներ

AVK

ԱՎԿ Վառ ծամվող քաղցրավենիք՝ տարբեր ձևերի և համերի ԱՎԿ-ն հրուշակեղեն արտադրող ուկրաինական ընկերություն է, հրուշակեղենի ներքին շուկայի առաջատարներից մեկը, որը ներառված է աշխարհի հրուշակեղեն արտադրող ընկերությունների լավագույն 100-ի մեջ: ԱՎԿ-ն հաջողություն ունի արդեն 30 տարի և մշտապես զարգանում է: Արտադրանքի անթերի որակն ընկերության համբավի հիմքն է: Այսօր ԱՎԿ ընկերության արտահանման աշխարհագրությունը ներառում է 56 երկիր: Արտադրամասերը գտնվում են քաղաք Դնեպրում՝ Ուկրաինայում: ԱՎԿ-ի հայտնի ապրանքանիշերից են՝ Королевский Шарм; Trufalie; Trueffle; Шоколадная ночь; KRESKO; Бам-Бук; Мажор; Juveland; Шоколад АВК; Гулливер; ԱՎԿ-ն Ուկրաինայի համար արտադրում է յուրահատուկ շոկոլադե սալիկ առանց շաքարի (կաթնային, էքստրա սև և լցոնած շոկոլադե բատոններ): Սկսած 2016 – ից ԱՎԿ – ն զարգացնում է ֆիրմային խանութների ցանցը: Գործում է նաև սեփական ապրանքը վաճառելու առցանց խանութ: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ISO 9000, ISO 22 000 որակի կառավարման միջազգային համակարգում. 2017 թ- ին ԱՎԿ ընկերության բարձր որակը հաստատվեց IFS միջազգային ստանդարտով: Այսօր AVK-ն հրուշակագործության հազարավոր մասնագետների համայնք է, ովքեր ամեն օր աշխատում են նոր քաղցր գլուխգործոցներ ստեղծելու համար: AVK – որակը երաշխավորված է: Ապրանքներ