Նեֆիս

Քաղցրավենիք «Նեֆիս» - յուրաքանչյուր քմահաճույքի համար:

Nefis ընկերությունը Մոլդովայում հրուշակեղենի արտադրանքի խոշորագույն արտադրողներից է, Nefis ապրանքանիշը հայտնի է ոչ միայն Մոլդովայի Հանրապետությունում, այլև արտասահմանում: Այսօր «NEFIS»-ի տեսականին ներառում է հարյուրից ավելի ապրանքատեսակներ՝ քաղցրավենիք, թխվածքաբլիթներ, վաֆլիներ, կարամել և խորտիկներ։
NEFIS-ի պատմությունը սկսվում է 1997 թվականի հոկտեմբերին Մոլդովայի հյուսիսային մասում գտնվող Ֆլորեստի փոքրիկ քաղաքում: Առաջին թխվածքաբլիթները թխվել են 1998 թվականի փետրվարի 10-ին։ Արտադրության սկզբնական շրջանում կար ընդամենը երկու տեսակի թխվածքաբլիթ, սակայն վերջին տարիներին այդ թիվը հասել է հարյուրի: Nefis-ը շատ հայտնի ապրանքանիշ է Մոլդովայում և նրա արտադրանքն արտահանվում է ավելի քան 30 երկիր: Nefis –ի նոր կառուցված գործարանը զբաղեցնում է շուրջ 11000 քմ տարածք Կոժուշնա Ստրասենի շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Քիշնևից 15 կմ հեռավորության վրա։ Nefis-ը 2010 թվականի հոկտեմբերից իր արտադրանքն արտադրում է այս գործարանում, որտեղ ներկայումս աշխատում է 400 մարդ։

Ապրանքներ