×
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր պատմությունը
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր:

Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա:

Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը:

Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում:

Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Պատմություն, որը կերտվել է շնորհիվ մեր գործընկերների

Մեր առաքելությունը
Մեր ընկերությունն իր առաքելությունն է համարում Հայաստանում լայն սպառման ապրանքների` մասնավորապես քաղցրավենիքի, օղու, թեյի և սուրճի քաղաքակիրթ շուկայի ձևավորումը, որը սպառողին զերծ կպահի կեղծիքից և հնարավորություն կտա օգտվել համաշխարհային բրենդերի օրիգինալ ապրանքներից:
Նպատակ
Ընկերության նպատակն է առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանի սննդամթերքի դիսթիբուցիայի շուկայում՝ շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի և գործընկերների համատեղ ու փոխշահավետ աշխատանքի:
Ֆոտոդարան