գործընկերներ

SIBERIAN EXPRESS

SIBERIAN EXPRESS Ռուսական պրեմիում օղի SIBERIAN EXPRESS-ը սուպեր պրեմիում սիբիրյան օղի է, որը ոգեշնչված է Տրանս-Սիբիրյան երկաթուղուց՝ աշխարհի ամենաերկար երկաթուղային ճանապարհով: Տրանսսիբիրյան երկաթուղու կենտրոնական կետը՝ Օմսկ քաղաքը, այն վայրն է, որտեղ արտադրվում է իսկական սիբիրյան օղի։«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՂԻ – 2022. ՍՈՒՊԵՐ ՊՐԵՄԻՈՒՄ ՍԵԳՄԵՆՏ»Օղու բարձր որակը հաստատվել է ոսկե մեդալով «Eurasia Spirits Drinks 2022» ամենահեղինակավոր համտեսային մրցույթներից մեկում։ Ապրանքներ

Dilmah

DILMAH Թեյի սիրահարների համար Dilmah -ը թեյի ամենաճանաչված միջազգային բռենդն է Շրի Լանկայից: Ընկերությունը ստեղծվել է 1974թ-ին Մերրիլլ Ջ. Ֆերնանդոյի կողմից: Այն հասանելի է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ ներառյալ Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լիտվան, Պակիստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Կանադան, Չիլին, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան: 2009 թվականին Dilmah- ը մեծությամբ վեցերորդն էր աշխարհում: Dilmah –ը յուրօրինակ է իր թարմությամբ, որակով և մաքրությամբ: Այն աշխարհի լավագույն և հասանելի թեյն է Ցեյլոնից, քանի որ այն հայտնի է որպես «միակ 100% մաքուր թեյ Ցեյլոնից»: Dilmah- ը աճեցված, վերամշակված և փաթեթավորված է Շրի Լանկայի մեր սեփական գործարաններում և ուղարկվում է հենց այնտեղից: Սա երաշխավորում է, որ Dilmah -ը 100% Ցեյլոնյան թեյ է: Dilmah –ի տեսականին ներառում է պրեմիում թեյի փաթեթ, Ceylon Orange Pekoe COP Leaf Tea հավաքածու, կանաչ թեյի հավաքածու, Exotics Fun թեյի հավաքածու` ավելի քան 10 մրգի բույրով, և նոր ժամանակակից թեյի ընտրություն` The Dilmah Exceptionals՝ վայելելով տերևային թեյի եռանկյունաձև փաթեթները: Ապրանքներ

Balconi

BALCONI ԵՂԵՔ ՀԱՄԵՔ. ԴԱ ԱԿՆԵՐԵՎ Է Հիմնադրվել է 1953թ․, Իտալիայում, Միշել Բալկոնիի կողմից։ Ի սկզբանե եղել է փոքր քաղցրավենիքի խանութ այնուհետև աճելով դարձել մեծ գործարան: Ունի շատ բարձր որակ: Balconi ապրանքատեսակները չեն պարունակում արմավենու յուղ (շատ կարևոր առավելություն է քաղցրավենիքի ոլորտում), ներկանյութեր, ԳՄՕ։ Balconi – ն ուշադիր ընտրում է բաղադրիչները և խստորեն վերահսկում դրանք՝ ապահովելու որակը և իր սպառողի անվտանգությունը, որովհետև որակի հետ կապված չի սիրում կատակել: Ամեն տարի «Balconi» ընկերությունը ավելի քան 30 000 ստուգում է իրականացնում հումքի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և արտադրական միջավայրի վերաբերյալ։ Balconi ապրանքանիշը վաճառվում է աշխարհի ավ ելի քան 80 երկրում։ Ապրանքներ

Francesco Illy

Ֆրանչեսկո Իլլի Էսպրեսսոյի արվեստն ու գիտությունը 1933 թ-ին Ֆրանչեսկո Իլլին ստեղծեց կակաոյի և սուրճի առևտրով զբաղվող ընկերություն, որն, ի վերջո, կենտրոնացավ բացառապես սուրճի արտադրության վրա, ինչի հետևանքով այսօր Իլլի սուրճը հայտնի է ամբողջ աշխարհում։ Հիմնադրման պահից մինչև օրս «ԻլլիԿաֆե» ընկերությունը հանդիսանում է ընտանեկան բիզնես, որն այսօր կառավարվում է «Իլլի» ընտանիքի երրորդ սերնդի կողմից։ Ներկայումս «Իլլի» սուրճի որակն ապահովվում է առաջին հերթին հումքի մանրակրկիտ ընտրության շնորհիվ, որը կատարվում է ընկերության հմուտ փորձագետների կողմից։ Սուրճը ձեռք է բերվում ոչ թե բորսայից, այլ անմիջապես արտադրող երկրներից՝ Բրազիլիայից, Գվատեմալայից, Եթովպիայից, Կոլումբիայից, Քենիայից… Ապրանքներ

Zelyenaya marka

Զելենայա Մարկա Ժամանակն անցնում է…մենք մնում ենք «Զելենայա Մարկա» օղին արտադրվում է ռուսական ցորենի սպիրտից և արտեզյան ջրհորից բյուրեղյա մաքուր ջրից և մի քանի տարի Ռուսաստանում և աշխարհում իր սեգմենտի ամենահայտնի օղիներից է: Ապրանքներ

Pyat’ ozer

Пять Озер Լեգենդար հինգ լճերը ներառում են Դանիլովո, Լենեւո, Շչուչյե, Ուրման եւ խորհրդավոր՝ Գաղտնի լճերը: Լեգենդն ասում է, որ նա, ով կգտնի սիբիրյան Տայգայի բոլոր հինգ լճերը եւ նրանցից յուրաքանչյուրի մեջ կլողանա, կլինի առողջ եւ երկարակյաց:Այդ լճերում ջուրը մեղմ է, բնությունից հագեցած է թթվածնով և պարունակում է արծաթ ։ Եզակի հատկությունների համար մարդիկ այն անվանում են “կենդանի ջուր” ։ Այս մաքուր լճերից մենք ստեղծել ենք իրական սիբիրյան օղին՝ Пять Озер.Այս օղին ստեղծվում է բարջր որակի “Ալֆա” սպիրտով, որն իր մեջ կազմի մեջ ունի եզակի ջուր, որոնք սնուցում են Տայգայի լճերը։ ” Пять Озер ” օղու մեծաքանակ վաճառքն ապացուցում է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ վստահում են բացառապես բնական բաղադրիչներից պատրաստված ավանդական օղուն: Դրանում չկան համի ուժեղացուցիչներ կամ հոտային մոդուլյատորներ ։ Հենց դա էլ նրան դասական է դարձնում։ Դրանում չկան համի ուժեղացուցիչներ կամ հոտային մոդուլյատորներ ։ Հենց դա էլ նրան դասական է դարձնում։ Ռուսաստանում ապրանքների եւ ծառայությունների կյանքի եւ սպառման ամենատարածված ուսումնասիրության տվյալների համաձայն, ” Пять Озер ” օղին առաջատարն է բրենդի ճանաճվելիության, հավատարմության մակարդակով: Ապրանքներ

Sonuar

Սոնուար Ոգեշնչված բարձրակարգ շոկոլադի ստեղծման ավանդույթներով Բարձրորակ շոկոլադի ստեղծման ավանդույթներով ոգեշնչված` «Երևանի Շոկոլադի Գործարան»-ը հանրությանն է ներկայանում «Սոնուար» ապրանքանիշով: Առանձնահատուկ համային լուծումներով ապրանքանիշը մշտապես թարմացնում է տեսականին՝ ամեն անգամ սպառողին պարգևելով նոր համեր և բացառիկ զգացողություններ: Սոնուարը ներկայացնում է մուգ և կաթնային շոկոլադե կոնֆետներ՝ առանձնահատուկ համային լուծումներով և բազմազան միջուկներով, որոնք ամեն անգամ սպառողին պարգևում են նոր համեր և բացառիկ զգացողություններ։ Ապրանքներ

Nefis

Նեֆիս Քաղցրավենիք «Նեֆիս» – յուրաքանչյուր քմահաճույքի համար: Nefis ընկերությունը Մոլդովայում հրուշակեղենի արտադրանքի խոշորագույն արտադրողներից է, Nefis ապրանքանիշը հայտնի է ոչ միայն Մոլդովայի Հանրապետությունում, այլև արտասահմանում: Այսօր «NEFIS»-ի տեսականին ներառում է հարյուրից ավելի ապրանքատեսակներ՝ քաղցրավենիք, թխվածքաբլիթներ, վաֆլիներ, կարամել և խորտիկներ։ NEFIS-ի պատմությունը սկսվում է 1997 թվականի հոկտեմբերին Մոլդովայի հյուսիսային մասում գտնվող Ֆլորեստի փոքրիկ քաղաքում: Առաջին թխվածքաբլիթները թխվել են 1998 թվականի փետրվարի 10-ին։ Արտադրության սկզբնական շրջանում կար ընդամենը երկու տեսակի թխվածքաբլիթ, սակայն վերջին տարիներին այդ թիվը հասել է հարյուրի: Nefis-ը շատ հայտնի ապրանքանիշ է Մոլդովայում և նրա արտադրանքն արտահանվում է ավելի քան 30 երկիր: Nefis –ի նոր կառուցված գործարանը զբաղեցնում է շուրջ 11000 քմ տարածք Կոժուշնա Ստրասենի շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Քիշնևից 15 կմ հեռավորության վրա։ Nefis-ը 2010 թվականի հոկտեմբերից իր արտադրանքն արտադրում է այս գործարանում, որտեղ ներկայումս աշխատում է 400 մարդ։ Ապրանքներ

Talka

Տալկա Իրական սիբիրյան օղի «Տալկա» օղու համն ու բույրը պետք է համապատասխանի Սիբիրի գեղեցկությանը: Հագեցած և փափուկ, թեթև և թարմ «Տալկա»-ի համը լցված է բյուրեղյա մաքրությամբ և նրբորեն վերածվում է հաճելի հետհամի, որը հիշեցնում է սիբիրյան բնության հարստությունը: Մեղրի և ցորենի թուրմը հալած ջրի վրա հատուկ փափկություն է հաղորդում պատրաստի ըմպելիքին։ Ապրանքներ

Torero

Torero ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ: Վաֆլե արտադրանքի լայն տեսականի արտադրող TORERO ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Մոսկվայում (ՌԴ):Ընկերության դինամիկ աճի շնորհիվ որոշում է կայացվել արտադրությունը շարունակել Տուլայում։ Ընկերության արտադրամասի տարածքը իր մեջ ներառում է սեփական պահեստները, որտեղից առաքվում է ապրանքը: Ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսականին ներառում է վաֆլիի և մարշմելոյի ավելի քան 300 տեսակ: Ապրանքները արտադրվում են իրենց սեփական ապրանքանիշերով՝ «TOREROFF», «TORERO», «Good Vibes», «Merry Tosha»: Ընկերության բոլոր ապրանքներն արտադրվում են ավանդական և օրիգինալ բաղադրատոմսերով, որոնք մշակվել են ընկերության տեխնոլոգների կողմից: Ընկերության արտադրանքի բարձր համային որակները բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային ցուցահանդեսներում: Համաձայն իր գնային քաղաքականության ընկերությունը հավատարիմ է մնում իր սկզբունքներին․ «որակյալ ապրանք մատչելի գնով»։ Ապրանքի տեսականին բաժանված է երեք սեգմենտի՝ Պրեմիում, Միջին, Էկոնոմ, յուրաքանչյուր ճաշակի բավարարելու համար: Ապրանքներ